Արգենտինայում քիմիական գործարանի հզոր պայթյունի հետևանքով 52 մարդ է վիրավորվել
Աշխարհ
Արգենտինայի Կորդովա քաղաքում քիմիական նյութերի արտադրության գործարանի հզոր պայթյունի հետևանքով, վիրավորվել է 52 մարդ: Նրանցից չորսը ծանր վիճակում են: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հարվածային ալիքը վնասել է տները, խանութները և մոտակայքում կայանված ավտոմեքենաները: Պատահարի ընթացքում աշխատանքային օրն ավարտված է եղել, ինչն էլ օգնել է ավելի լուրջ հետևանքներից խուսափել:
Հրշեջներն ու այլ ծառայությունների աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում: Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու