Վրաց հոգևորականներ են ձերբակալվել թմրանյութերի ապօրինի իրացման համար
Աշխարհ
Վրաց հոգևորականներ են ձերբակալվել թմրանյութերի ապօրինի վաճառքի համար: Այս մասին հայտնել է Грузия Online-ը՝ հղում անելով Frontnews-ին:
Ըստ գործակալության՝ իրավապահները ձերբակալել են Վարսանով Մազմիշվիլիին և Նիկոլոզ Քալանդաձեին։
Փաստն արձանագրվել է երկու շաբաթ առաջ: Այժմ հոգևորականներն ազատ են արձակվել, գտնվում են մենաստանում և քավում են իրենց մեղքերը։ Բացի այդ, նրանք կարգալույծ են արվել։
Frontnews-ի հաղորդմամբ` կարգալույծ է արվել ևս երկու հոգևորական՝ Նիկոլոզ Չիտիան և Ակակիա Կուպրեիշվիլին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու