Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) 

Ի՞նչ հաց ենք ուտելու վաղը. ալյուրի հարստացման դեմ և կողմ տեսակետներ (մաս 1-ին)

ԱՐԽԻՎ

ՀՀ առողջապահության նախարարությունը ահազանգում է. ամենամյա հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում բարձր տարածվածություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք պայմանավորված են մարդու համար անհրաժեշտ վիտամինների և մետաղների' երկաթի, ցինկի, ֆոլաթթվի անբավարարությամբ: Երեխաների և վերարտադրության տարիքի կանանց մոտ բարձր տարածվածություն ունի սակավարյունություն ը, նյարդային խողովակի զարգացման բնածին արատների (Spina bifida) ցուցանիշը 4 անգամ ավելի է միջին պոպուլյացիոն ցուցանիշից, իսկ մեծահասակ բնակչության շրջանում մեծ տարածվածություն ունեն սիրտ-անոթային հիվանդությունները և ինֆարկտը:

Նշված հիվանդությունների կանխարգելման և բնակչության առողջությունը հանրության մակարդակով բարելավելու նպատակով նախարարության կողմից ընտրվեց ալյուրի հարստացման հանրային առողջապահական միջոցառումը, որը ոչ միանշանակ և որոշակի վերապահումով ընդունվեց հանրության կողմից: Բնակչության լայն շրջանակները ծրագրի մասին տեղեկացան միայն ՀՀ կառավարության կողմից նոյեմբերի 13-ի նիստում «Ցորենի ալյուրի հարստացման մասին և Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը » հաստատելուց հետո,այսինքն' ժողովրդին ժամանակ չհատկացվեց պատշաճ կերպով իրազեկվելու: «Արմենպրես»-ը փորձել է անդրադառնալ ցորենի ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու ծրագրի մասին բնակչությանը հուզող հարցերին' ներկայացնելով դեմ և կողմ տեսակետները:

Ինչո՞ւ են պարտադրում օգտագործել ցորենի հարստացված ալյուրով հաց

ՀՀ կառավարության ներկայացրած օրինագծում նշվում է, որ 2005 թվականի Հայաստանի ժողովրդագրական և առողջապահության հարցերի հետազոտության (ԺԱՀՀ) տվյալներով' նախադպրոցական տարիքի (6-59 ամսական) երեխաների և վերարտադրողական տարիքի (15-49 տարեկան) կանանց շրջանում առկա է սակավարյունության 37 և 25 % տարածվածություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն' սակավարյունության 90 տոկոսը պայմանավորված է երկաթի անբավարարությամբ:

Կանանց և երեխաների սակավարունության տարածվածությունը դինամիկայում

Անեմիաների բարձր տարածվածություն և զգալի աճ երեխաների (24%-37%), մանկածին տարիքի կանանց (12%- 25%) և հղիների (12%- 39%) շրջանում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը բացթողումներ է նկատել կառավարության ներկայացրած վիճակագրական վերլուծություններում և կարծիք է հայտնում, որ դրանք համարժեքորեն չեն արտահայտում իրական պատկերը: «2005 թվականի ԺԱՀՀ վիճակագրական ծառայությունում նշված է, որ 2000 և 2005 թվականի ցուցանիշների մեջ ամենամեծ տատանումը գրանցվել է Երևանում և Գեղարքունիքում, հնարավոր է, որ այս մարզերում տեղի են ունեցել տեխնիկական թերություններ, որոնք ազդել են հետազոտութ յան ցուցանիշի վրա»,- մեջբերում է Պիպոյանը: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն խնդրի վրա, որ եթե 2005 թվականի ԺԱՀՀ հետազոտության ժամանակ կանանց և երեխաների շրջանում սակավարյունության մակարդակի բացահայտումը որպես առանձին բաղադրիչ է դիտրակվել, ապա 2010 թվականի վիճակագրության մեջ սակավարյունությունն առանձին բաղադրիչ չի դիտարկվել:

Ի պատասխան դիտարկմանը' ՀՀ ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հավաստիացնում է, որ յուրաքանչյուր մարզի համար սխալների ուղղում է կատարվել, որոնց հիման վրա հետազոտության վերջնական եզրակացության մեջ տրվել է եզրահանգում: Իսկ 2010 թվականի հետազոտության մեջ կանանց և երեխաների շրջանում սակավարունության մակարդակի բացահայտումը որպես առանձին բաղադրիչ չի դիտարկվել ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով:

Ի՞նչ է ավելացվելու ալյուրին և որքա՞ն չափաբաժնով

Ցորենն իր մեջ պարունակում է մարդու համար կենսական անհրաժեշտություն ունեցող տարբեր օգտակար նյութեր' B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին), B6 վիտամիններ, ինչպես նաևˋ ֆոլատ, երկաթ, նիացիոն: Սակայն աղալու ընթացքում կեղևն առանձնացվում է, և ստացված ալյուրը կորցնում է այդ միկրոտարրերի մեծ մասը: «Ցորենի ալյուրի հարստացումն, ըստ էության, ցորենի աղալու ընթացքում միկրոսնուցող հանքային նյութերի և վիտամինների կորուստների վերադարձն է ալյուրի մեջ,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց Սերգեյ Խաչատրյանը,- քաղաքացին որևիցե խնդÕ �ր չի ունենա, որովհետև երկաթը երբեք կումուլացիայի չի ենթարկվում օրգանիզմում, բացի այդ,այն չափաբաժինը, որն ավելացվելու է ալյուրի մեջ, շատ չնչին է»:

Ծրագրով կառավարությունը նախատեսում է ֆոլաթթվով և երկաթով հարստացնել ՀՀ-ում արտադրվող բարձրակարգ և առաջին կարգի ալյուրը: Պահանջը կտարավածի օրական 30 տոննա և ավելի հզորություն ունեցող հոսքագծեր շահագործող ալյուր արտադրող կազմակերպությունների վրա, որը կազմում է Հայաստանում արտադրվող ալյուրի 80-85 տոկոսը:

ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանի ներկայացրած տվյալների համաձայն' նախնական հաշվարկներով 1 կգ սպիտակ ալյուրին ավելացվելու է 20-30 մգ երկաթ և մինչև 1 մգ ֆոլաթթու: «Կառավարությունը դեռ չի հաստատել չափորոշիչները, և այս հաշվարկները դեռ նախնական են»,- նշում է Ասլանյանը:

Իսկ հացամթերքի սպառումը մեկ շնչի հաշվով, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն» 2014 թվականի զեկույցի, 2013-ին կազմել է 141, 8 կգ:

Ինչո՞ւ է ծրագիրը կատարվում ամբողջ բնակչության և ոչ թե թիրախային մակարդակով

Այս հարցին դեկտեմբերի 20-21-ը Առողջապահության նախարարության կազմակերպած սեմինար-քննարկմանն ադրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Եթե հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության ընդհանուր պատկերն արտացոլող թիրախային խմբերի մոտ հիվանդությունների տարածման տոկոսը բարձր է, ապա նշանակում է' պետք է միջոցառումներ ձեռնարկել հանրային մակարդակով: 37 տոկոս սակավարունությունը նախադպրոցական տարիքի երեխաների և 25 տոկոս վերարտադրողական տարիքի կանանց մոտ բավական բարձր ցուցանիշ է, որպեսզի ծրագիրն իրականացվի հանրա յին մակարդակով»,- պարզաբանել է նախարարը:

Ամբողջ բնակչության մակարդակով «Ցորենի ալյուրի հարստացման» ծրագրի իրականացմանը դեմ է «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը' հիմնավորելով, որ այդ կերպ խախտվում է սպառողի իրավունքը: «Հարստացնելով ալյուրի 85 տոկոսը և թողնելով միայն 15 տոկոսը
(հաշվի առնելով, որ ներկրովաղ ալյուրը ևս հարստացված է)' խախտվում է սպառողի կարևորագույն' ընտրության իրավունքը»,- նշում է Հակոբյանը: Ի նկատի ունենալով Հայաստանի երկրաբանական առանձնահատկությունները' փորձագետն առաջարկում է նաև նախքան ծրագրի իրաÕ �անացումը հետազոտություններ իրականացնել հանրապետության բոլոր մարզերում' ստուգելով այդ շրջաններում արտադրվող գյուղմթերքի մեջ առկա երկաթի առկայությունը:

Ինչո՞ւ աշխարհի 82 երկիր հարստացնում է ալյուրը, մյուսները' ոչ

Ալյուրի հարստացման ծրագիրն իրականացնող «Food Fortification Initiative»-ի (FFI) պաշտոնական կայքի համաձայն' աշխարհի 82 երկրներ օրենք են ընդունել պարտադիր հարստեցնելու արդյունաբերության մեջ աղացվող հացահատիկի առնվազն մեկ տեսակ: 81 երկրներ և Պակիստանի Փունջաբի նահանգը օրենք են ընդունել ցորենի ալյուրի, ևս 12 երկրներ եգիպտացորենի ալյուրի, իսկ 6 երկիր բրնձի ալյուրի հարստացման վերաբերյալ:

Նկարում կապույտով նշված են այն երկրները, որ պահանջում են հարստացնել ցորենի, եգիպտացորենի և/կամ բրնձի ալյուրը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիետ Արենսի խոսքով' բնակչության սնուցման ռազմավարության մեջ տարբեր երկրներ ընտրում են տարբեր ձևեր: Օրինակ, հարևան Վրաստանը և Ղրղզստանը բնակչությանը բաժանում են փոշով լցված ծրարներ, որոնք ավելացվում են պատրաստի սննդի մեջ: «Սննդի հարստացման քաղաքականությունը շատ ավելի լայն է, քան ալյուրի հարստացումը: Այն ընդգրկում է բազմաթիվ գործողություններ, որոնց համընդհանուր արդյունքը պետք է լինի նպաստել ա ռողջ և լավ սնուցված բնակչությանը: Ալյուրի հարստացումը այն միջոցառումներից մեկն է, որ իրականացվում է, երբ հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության մոտ կա միկրոտարրերի պակաս»,- պարզաբանում է նա:

Կանադայում «Ալյուրի հարստացման նախաձեռնություն» կազմակերպության տեխնիկական աջակցության և վերապատրաստման խմբի ներկայացուցիչ Քվենթին Ջոնսոնը ԱՆ կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ նշեց, որ Կանադայում հարստացվում է ոչ միայն ալյուրը, այլև' հյութերը, կաթը, և խլոպիաները: 1948 թվականից Կանադայում պարտադիր հարստացում է իրականացվում: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալյուրի հարստացումը ոչ միայն հանրայի ն առողջապահության ամենաէժան և արդյունավետ տարբերակն է, այլև հանրության լայն զանգվածներին հասցնելու ամենահարմար միջոց»,- նշում է կանադացի փորձագետը: Նրա խոսքով'66 տարիների փորձը ցույց է տալիս, որ միկրոտարրերով հարստացման շնորհիվ բնակչության շրջանում նվազել են սակավարունության, բնածին արատներով ծնունդների տարածվածության մակարդակը: «Սննդի հարստացումը որևէ բացասական հետևանք չի ունեցել Կանադայի բնակչության վրա»,- լրագրողների հարցին պատասխանեց Ջոնսոնը:

Սյունե Բարսեղյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Ամենադիտված