Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Հայաստանի ֆոնդային բորսան ամրապնդում է իր տեղը ֆինանսական շուկայում

Տնտեսություն

Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնետոմսերով և պետական պարտատոմսերով գործարքներն այս տարի աննախադեպ աճ են գրանցել: Տարվա ընթացքում իրականացվել է բաժենտոմսերի մոտավորապես 26 մլրդ դրամի գործարք, որը գերազանցում է նախորդ 10 տարիների գումարային ցուցանիշը, իսկ պետական պարտատոմսերի մասով իրականացվել է ավելի քան 20 մլրդ դրամի գործարք, որը նախորդ տարվա արդյունքի կրկնապատիկից ավելի է: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն ամփոփեց 2014 թվականի ցուցանիշները' նշելով, որ թե՛ ծավալային և թե՛ ֆինանսական տեսանկյունից բոլոր գործարքներն աճել են: «Մենք տեսնում ենք, որ բորսան կայանում է, նորանոր ծառայություններ ենք մատուցում: Բորսայում իրականացվող ծրագրերը հիմնականում երկարաժամկետ են և դրանց արդյունքները շատ ավելի ուշ տեսանելի կլինեն, սակայն ներկայումս էլ պահպանվում են աճի տեմպերը բոլոր բաղադրիչների մասով»,- ասաց նա:

Թեև տարեվերջը բավականին դժվար ժամանակահատված եղավ ֆոնդային բորսայի համար արտարժույթի գործարքների առումով, քանի որ դրամի արժեզրկումից հետո բորսայական գործարքներն զգալի անկում ապրեցին, սակայն Սարոյանը նշեց, որ մինչև տարվա ավարտը հնարավոր է գերազանցել անցած տարվա ցուցանիշը: «Արտարժույթի մասով մենք առնվազն կհասնենք հաջորդ տարվա մակարդակին: Այստեղ լուրջ շեղում չենք նկատում, քանի որ կարծես թե դուրս ենք եկել մի օբյեկտիվ ծավալի, որից հետո գործարքների ծավալները կտրուկ աճ չեն գրանցում»,- նշեց «Նասդաք Արմենիայի» տնօրենը:

Կոնստանտին Սարոյանը 2014 թվականի ձեռբերումներից համարեց միջազգային Bloomberg և Reuters համակարգերում Հայաստանի տեսանելիության բարձրացումը: «Այնտեղ ստեղծվել է հայկական շուկայի էջ, որտեղ արտացոլվում է մեր մասին ինֆորմացիան: Clearstream համակարգում ևս մեր հաշիվն ակտիվ շրջանառվում է, դրանցում են հայկական եվրաբոնդերը, կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ներդրումները և այլն»,- ընդգծեց նա: Սարոյանը շեշտեց, որ թեև կենսաթոշակային համակարգի մասով եղան վայրիվերումներ, սակայն համակարգն աշխատում է: «Ֆոնդերի արժեքի աճը ակնհայտ է, դրանք միջինում 10 տոկոս աճ են ապահովում: Ինչքան էլ համակարգը քննադատվեց, ամեն դեպքում փաստն այն է, որ ֆոնդերի արժեքի աճ է նկատվում, ցավալին այն է, որ առայժմ մարդիկ չեն համարում այդ արդյունքն իրենցը, նրանք չեն մտածում, որ այնտեղ եղած փողն իրենցն է: Որպես ֆոնդի մասնակից ես հետևում եմ' ինչպես է աճում այն: Մյուս կողմից, Կենտրոնական դեպոզիտարիան' որպես պահառու, մանրակրկիտ կերպով հետևում է, թե ինչ արժեթղթերում են ներդրվում գումարները, որպեսզի ոչ մի շեղում չլինի: Ես ուրախ կլինեի, որ մարդիկ ևս հետևեին իրենց ֆոնդերին»,- ասաց նա:

Հայաստանի ֆոնդային բորսայի ղեկավարի խոսքով' հաջորդ տարվա գլխավոր անելիքներից պետք է լինի այն, որ պետական պարտատոմսերի աճուրդները սկսեն իրականացվել բորսայում: «Ֆինանսների նախարարության հետ ստեղծվող նոր հարթակը հետաքրքիր գործիք է: Այն հնարավորություն է տալիս ցանկացած ֆիզիկական անձի ձեռք բերել արժեթուղթ, ասենք, եթե նա ունի 10 կամ 50 հազար դրամ, և այդ գումարը չի ցանկանում որպես ավանդ ներդնել, կարող է օգտվել այս գործիքից: Այսինքն, այն որպես ներդրման գործիք շատ հարմար է: Պարտատոմսերը բավականին եկամտաբեր են: Մենք պետք է հասարակությանը կրթենք, որ ավանդից բացի կա նաև այլ գործիք, որը գուցե ավելի հարմար է»,- ասաց նա: Սարոյանը նշեց, որ այս համակարգի ներդրմամբ պարտատոմսերի մեծ ծավալի վաճառք չեն ակնկալում, սակայն այն կնպաստի դրանց տարածվելիությանը և հասանելիությանը:

«Նասդաք Արմենիան» ներկայումս Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Այն հանդիսանում է NASDAQ OMX Group, Inc. միջազգային խմբի մաս: Արդեն մոտ մի ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը' հանդիսանալով Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ավտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ: Ներկայումս «Նասդաք Արմենիայում» իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ պարտատոմսերի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված պետական պարտատոմսերի, ՌԵՊՈ գործիքների, արտարժույթի, ինչպես նաև վարկային ռեսուրսների առևտուրը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված