Իշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին դուրս թողնելու մասին․ Սուրենյանց Մոսկվան նոր հարված է հասցրել Փաշինյանի քաղաքականությանը.ՀՀ զինանշանն՝ առանց Արցախի (տեսանյութ) Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան TRIPP-ի աղմկահարույց համաձայնագիրը հրապարակվել է․ ով է վերահսկելու Հայաստանի նախագծերը (տեսանյութ) 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում են Նախընտրական վեճ, թե՞ գումարի կռիվ. սպանության հետքերով (տեսանյութ) Ինչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը (տեսանյութ) Զորահանդեսին զուգահեռ սրանք փնովում են Եկեղեցին, ՀՅԴ-ն, Արցախը՝ փորձելով մեր ազգի գենետիկ հիշողությունից ջնջել Հայ անունը. Գրիգորի Պողոսյան Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել․ աղբյուր Խոշոր հրդեհ՝ նորակառույցում․ Գողություն՝ բնակարանից, տարել են ոսկեղեն և գումար (տեսանյութ) Նոր համազգեստ` ռազմական շքերթի համար. Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է (տեսանյութ) Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է. Ալեքսանդր Ազարյան 

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Գյումրիի դեպքերի և տնտեսական հարցերի մասին

Քաղաքական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին հարցազրույց է տվել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ: Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը և ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում:

- Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով: Դա կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ (առավել ևս, որ մենք ունենք նման որոշման նախադեպ՝ 1999 թվականին): Վստահ եմ, որ դա ուղղակի անհրաժեշտ էր ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմին, քանի որ այդպիսով կկանխվեին բոլոր փորձերը դիտարկելու հայ-ռուսական հարաբերությունները՝ կոնկրետ ողբերգական դեպքի համատեքստում: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին: Իսկ դա արդեն պայթյունավտանգ համադրություն էր և, ցավոք, մարդկանց զայրույթը թափվեց հայ ոստիկանների վրա: Այսպես թե այնպես, Գյումրիում տեղի ունեցածը սարսափելի ողբերգություն էր: Ես և իմ ընտանիքը խորապես ցնցված ենք և կիսում ենք բոլորի վիշտը:

- Դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, որ տեղի ունեցավ անցած տարեվերջին, իսկական շոկ առաջացրեց: Ազգային արժույթի այսպիսի արժեզրկում Հայաստանում վաղուց չէր եղել: Կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրեցին աշխարհաքաղաքական պատճառներով, մասնավորապես՝ ռուբլու և նավթի գների անկմամբ, հակառուսական պատժամիջոցների հետևանքներով և այլն: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք այսպես անվանվող «սև» դեկտեմբերը պայմանավորված էր բացառապես արտաքին գործոններով: Համարժե՞ք էին արդյոք իշխանությունների գործողությունները ստեղծված իրավիճակին: Եվ պե՞տք է արդյոք սպասել դրամի հետագա արժեզրկմանը:

- Վերջին 5 տարիներին սա արդեն երկրորդ դեպքն է: Իհարկե, շատ հեշտ է ամեն ինչ բարդել արտաքին գործոնների վրա և ներկայանալ որպես աշխարհաքաղաքական գործընթացների զոհ: 1998 թվականի օգոստոսի դեֆոլտի ժամանակ ռուսական տնտեսությունը շատ ավելի վատ վիճակում էր: Այն 6 տոկոսի անկում ապրեց, իսկ ռուբլին դոլարի նկատմամբ էժանացավ 3 անգամ: Սա շատ ավելին է, քան հիմա և, բացի այդ, ներկայումս Ռուսաստանը արտարժույթի և ոսկու պատկառելի պահուստներ ունի, ինչը բացառում է երկրի դեֆոլտը: Բայց նույնիսկ այդ պայմաններում հայկական դրամը պահպանեց կայունությունը, թեև այն ժամանակ Հայաստանի տնտեսությունն ու բանկային համակարգը շատ ավելի թույլ էին:

Բնական է. արտաքին գործոնները նշանակություն ունեն, բայց անցած տարվա դեկտեմբերին դրանք ոչ թե մեր տնտեսության հիվանդանալու պատճառ դարձան, այլ ի ցույց դրեցին արդեն առկա հիվանդությունները: Դրամի և ռուսական ռուբլու վարքի այդպիսի համահարաբերականություն չպետք է լիներ: Սակայն, մեզանում գերիշխող տրամադրությունների և բացասական սպասումների պարագայում փոխարժեքի տատանումների վրա նույնիսկ աննշան սպեկուլյացիաները կարող են մարդկանց խուճապային վարքի պատճառ դառնալ և որոշիչ դերակատարություն ունենալ, նույնիսկ՝ թվացյալ ֆինանսական կայունության պարագայում:
Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ: Դատելով արդյունքներից, այդ գործողությունները ուշացած ու թերի են եղել: Տնտեսագետների շրջանում տարածված կարծիք է, որ «Ճգնաժամին իշխանությունների համբավը և կառավարչական արդյունավետությունը հաճախ ավելի կարևոր են, քան հիմնարար գործոնները»:
Որպես բացասական գործոն հիշատակեցիք նաև նավթի գնի անկումը: Ընդհակառակը: Նավթ ներմուծող երկրները շահում են գնանկումից: Էժան բենզինը և դիզվառելիքը լավ խթան են տնտեսության աճի համար, ու կարող են կոմպենսացնել Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների նվազման կորուստները, հաշվի առնելով էժան էներգակիրների մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտը տնտեսության վրա: Եթե, իհարկե, էներգակիրների շուկայում առողջ մրցակցություն կա /բենզինի գինը Հայաստանում՝ բացառապես սուբյեկտիվ գործոն է, որ արտացոլում է շուկայի մենաշնորհացման աստիճանը/:

Ի դեպ, հաշվի առնելով համաշխարհային տենդենցները, կարող է վերանայվել նաև երկիր մատակարարվող գազի գինը, եթե, իհարկե, թույլ կտա վերջերս «Գազպրոմի» հետ ստորագրված խնդրահարույց պայմանագիրը:

Ի՞նչ է լինելու մեր դրամի հետ: Դրամի փոխարժեքն արտացոլում է երկրի տնտեսության և վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակը: Դրանց վատթարացումը էժանացնելու է դրամը, բարելավումը՝ ամրապնդելու է այն: Դրամը չի կարող ապրել իր սեփական կյանքով՝ ընդհանուր տնտեսությունից կտրված: Ամեն դեպքում, փոխարժեքի կտրուկ տատանումներն անթույլատրելի են. դրանք վտանգում են երկրի ֆինանսական համակարգը, խաթարում վստահությունը ազգային արժույթի նկատմամբ և պակասեցնում մեր քաղաքացիների գրպանի պարունակությունը:

-Անցած տարի հարցազրույցներից մեկում կանխատեսել էիք, թե երկիրը մտնում է բացասական սպասումների շրջան: Այդ սպասումներից որոշները, ցավոք, իրականություն են դարձել: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ «Moody’s» գործակալությունը իջեցրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը և փոխել կանխատեսումը՝ գնահատելով այն որպես «նեգատիվ»: Ինչպե՞ս եք այսօր գնահատում Հայաստանի տնտեսական վիճակը մոտ ապագայում:

- Ցավոք, որևէ հուսադրող բան ասել չեմ կարող: Եթե տնտեսական քաղաքականութունն անփոփոխ մնա, ապա բոլորովին անհասկանալի է, թե ինչի հաշվին պետք է բարելավվի իրավիճակը, կամ ինչը կարող է դառնալ տնտեսության աճի և դրա արդյունավետության բարձրացման շարժիչը: «Moody’s» գործակալության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշի նվազեցումը էլ ավելի կթանկացնի մեզ համար արտաքին փոխառությունները, առավել ևս՝ մեծ արտաքին պարտքի պարագայում: Միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ, այնպես որ շատ դժվար է լինելու այնտեղ որևէ նշանակալի դերակատարում ստանձնել: Խիստ արժեզրկված ռուբլին լրջորեն կփոխի Ռուսաստանի հետ առևտրի կառուցվածքը՝ ոչ հօգուտ մեր ապրանքների: Ռուսաստանից լուրջ ներդրումների հավանականությունը ցածր է. պատժամիջոցների պատճառով իրենք իսկ խնդիր ունեն արևմտյան վարկերի վերաֆինանսավորման հետ: Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Պարզ չէ, թե ինչ է կատարվելու մեր և Իրանի միջև առևտրի ծավալների հետ: Գունավոր մետաղների համաշխարհային գներն, ըստ կանխատեսումների, չեն աճելու, այլ՝ թերևս հակառակը: ՀՀ բանկերի համար նորմատիվների վերջերս կիրառված խստացումը կբերի փոխառվող գումարների թանկացման, իսկ դա նշանակում է, որ բիզնեսի վարկավորումն էլ կթանկանա: Իսկ շինարարության մասին՝ այսպիսի մակրոտնտեսության, բնակչության արտահոսքի և անկումային տրամադրությունների պարագայում՝ չենք կարող նույնիսկ երազել: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է: Քաղաքական մենաշնորհի պահպանման պարագայում ներքաղաքական իրավիճակը չի առողջանա: Առանց արմատական փոփոխությունների չափազանց դժվար կլինի լուծել այս բազմաթիվ խնդիրները: Բացի ճառերից այն մասին, թե ամեն ինչ լավ է կամ ամեն ինչ լավ կլինի, պաշտոնյաներից որևէ ծրագրային խոսք չենք լսում: Ակներև է, որ իշխանությունների և հասարակության՝ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականը տրամագծորեն տարբեր է, և ուրեմն կամ իշխանությունը, կամ հասարակությունը չի կարողանում համարժեք ընկալել իրականությունը: Գուցե իշխանությունները իրոք կարծում են, որ ամեն ինչ կարգին է, կամ էլ իրենք իրենց համոզել են, թե որևէ բան հնարավոր չէ փոխել: Երկու դեպքերն էլ լավատեսության տեղ չեն թողնում:

- Ինքնաբերաբար հարց է ծագում. ի՞նչ է պետք անել իշխանություններին' տնտեսական այս ծանր իրավիճակից դուրս գալու համար:

- Առաջին հերթին՝ ընդունել հիմնարար խնդիրների գոյությունը և անկեղծ երկխոսության տրամադրվել հասարակության ու բիզնեսի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակի և ճգնաժամից դուրս գալու ուղիների մասին: Իշխանության բոլոր գործողությունների հաջողության կարևորագույն պայմանը վստահությունն է, որն այսօր գործնականում բացակայում է: Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ: Չէի ուզենա հերթով թվարկել բոլոր ակնհայտ ու անհրաժեշտ քայլերը: Հայաստանում և կոնկրետ՝ կառավարությունում, իմ կարծիքով, քիչ չեն այն մարդիկ, որոնք առնվազն հասկանում են, թե ինչ է պետք անել առաջին հերթին: Հաջողության հասնելու ճանապարհին ամենամեծ խոչընդոտը կլինի քաղաքական էլիտայի տնտեսական շահերի բախումը երկրի երկարատև շահերի հետ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տարածվող տեղեկությունները ճանապարհների փակման մասին կեղծ են․ ՊՆՊեսկովը խոսել է Հայաստանի համար ռուսական գազի զեղչի մասինՀամայնքներին հնարավորություն կտրվի ստեղծել տեղական նշանակության պահպանվող տարածքներ և մասնակցել դրանց կառավարմանը Ռուսական լրատվամիջոցը անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանըԻշխանությունը մտածում է ընդդիմադիր երեք առանցքային ուժերից մեկին դուրս թողնելու մասին․ ՍուրենյանցԱՄՆ-ը զգալիորեն կրճատում է Եվրոպայում իր ռազմական ներկայությունըՀրշեջ-փրկարարները մարել են մեքենայում բռնկված հրդեհըԱրմեն Գալջյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Մոսկվան նոր հարված է հասցրել Փաշինյանի քաղաքականությանը.ՀՀ զինանշանն՝ առանց Արցախի (տեսանյութ)Մեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համարՀիշեցում․ մայիսի 28-ին մի շարք փողոցներ փակ կլինեն (տեսանյութ)Հնդկաստանը հայտարարել է, որ չի դադարեցնելու Ռուսաստանից զենքի ներմուծումըՍտալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. ՄելիքյանԻրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով անցման ընթացակարգըԵԱՏՄ հանդիպումների օրակարգը բարդ է՝ կապված Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ․ ՊեսկովTRIPP-ի աղմկահարույց համաձայնագիրը հրապարակվել է․ ով է վերահսկելու Հայաստանի նախագծերը (տեսանյութ)Իրազեկում․ Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվիՀիմեջի ամրոց. Ճապոնիայի «Սպիտակ Հերոնը» (տեսանյութ)Տուսկ. Լոնդոնի և Վարշավայի պաշտպանական պայմանագիրն ուղղված է Մոսկվայի դեմԵրևանում ԲՀԿ-ականներ են ձերբակալվել. նրանց թիվը հասնում է 10-իԱռաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում ենՉինաստանը կշարունակի աջակցել Կուբայի ինքնիշխանությանը և անվտանգությանըԴիլիջանում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլըՄարդու իրավունքների պաշտպանի օգնական Արա Հարությունյանը մահացել էՆախընտրական վեճ, թե՞ գումարի կռիվ. սպանության հետքերով (տեսանյութ)Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռակոծության մասինԻնչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը (տեսանյութ)Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացումԿուբայի ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերը՝ կղզուն օգնելու համարԶորահանդեսին զուգահեռ սրանք փնովում են Եկեղեցին, ՀՅԴ-ն, Արցախը՝ փորձելով մեր ազգի գենետիկ հիշողությունից ջնջել Հայ անունը. Գրիգորի ՊողոսյանPolitico. ԵՄ-ը ցանկանում է ընդլայնել հետախուզական կենտրոնի դերըՄայիսի 28-ին՝ 09:30-ից, Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ․ պաշտոնական մեկնարկը՝ 10:00-ին․ Պապիկյան (տեսանյութ)Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել․ աղբյուրԿանադան փակել է մուտքը այն երկրների բնակիչների համար, որտեղ հնարավոր է Էբոլայի բռնկումՀայաստանը նոր վարկ կվերցնի Համաշխարհային բանկից պետբյուջեի համալրման համարՈւղիղ․ Լուսավոր Հայաստան կուսակցության քարոզարշավը (տեսանյութ)Ըստ ՔԿ-ի՝ հավաքին մասնակցելու համար քաղաքացիները գումար են ստացել, կան ձերբակալվածներՖոն դեր Լայեն. Եվրոպան կարող է դիմակայել անվտանգության մարտահրավերներինԿդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Խոշոր հրդեհ՝ նորակառույցում․ Գողություն՝ բնակարանից, տարել են ոսկեղեն և գումար (տեսանյութ)ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվող անձանց տեղափոխող նավակ12 հազար բնակչություն ունեցող քաղաքում ՔՊ-ի քարոզարշավին մասնակցում էր ընդամենը 100-150 մարդ (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ (տեսանյութ)Բայդենը դատի է տվել ԱՄՆ Արդարադատության նախարարությանը Հայաստանը ՌԴ-ից վառելիքի ու ադամանդի համաձայնագրի չեղարկման սպառնալիքով նամակ չի ստացելՆոր համազգեստ` ռազմական շքերթի համար. Խաչը «անհետացել» է բանակի խորհրդանիշից․ ՊՆ-ն լռում է (տեսանյութ)Այս ընտրությունները պարզապես քաղաքական գործընթաց չեն. այն պատասխանատվության, արժանապատվության և ապագայի ընտրություն է. Ալեքսանդր ԱզարյանՏոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկումՍպիտակ տուն. Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը կլրացնի Իրանի հետ կնքված համաձայնագիրը
Ամենադիտված