Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան 

«Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում, այլ քաղաքական լայն կոնսոլիդացիա». Նաղդալյան

Հասարակություն

Ներքաղաքական վերջին իրադարձությունների շուրջ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է իր դիրքորոշումները՝ պատասխանելով մի քանի հարցերի.

-ՀՀԿ-ն ԲՀԿ-ին պատերա՞զմ է հայտարարել:

-Պատերազմի հետ այդպես թեթևորեն մի խաղացեք, պատերազմ միմյանց հայտարարում են թշնամի երկրները: Քաղաքական դաշտում պատերազմներ չեն լինում՝ որքան էլ փորձեն խոսքը պատկերավոր կամ տպավորիչ դարձնել: Եթե իրականության դաշտ վերադառնանք, պատերազմի, համընդհանուր մոբիլիզացիայի, հաղթանակի մասին խոսում են մեր այլընտրանքային գործընկերները: Իրենց ստեղծած իրավիճակի անելանելիությունը և մեր վճռականությունը տեսնելով: Նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծեց, որ ԲՀԿ- ում կան հայրենասեր, գրագետ, աշխատող մարդիկ, ովքեր կարող են մեջք մեջքի կանգնել երկրի դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ու շեշտեց կոնսոլիդացիայի և համախմբման ոչ միայն անհրաժեշտության, այլև, վստահաբար՝ հնարավորության մասին: Քաղաքական դաշտի այսօրինակ մաքրումը, քաղաքական դաշտում քաղաքական գործիչներին տեղ բացելու այս գործընթացը դրանով է պայմանավորված և այդ նպատակն ունի: Երկրին պետք է ոչ թե ուժերի տրոհում ու փոշիացում, այլ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիա: Նախագահի խոսքում առաջադրված նպատակներից արդեն պարզ է, որ քաղաքական պատերազմ չկա, քաղաքական այլախոհության կամ քաղաքական ճնշումների խնդիր չկա ու չի կարող լինել: Ուստի նման հարցա դրումը շինծու և իրավիճակը շրջելու նպատակ ունեցող հարցադրում եմ համարում: Ավելի քան պարզ առաջարկ է հնչել՝ քաղաքական դաշտում հստակություն մտցնելու, իրերն իրենց անունով կոչելու ու այդ կետից շարունակելու նպատակադրում:

-Ի՞նչ կարծիքի եք Գագիկ Ծառուկյանի խոսքում հնչած՝ իրեն նախագահի պաշտոնի առաջարկի մասին:

-Դեմքը պահելը, իհարկե, կարևոր է, բայց անձնական հարաբերությունների մանրամասներ հրապարակելը միշտ չի, որ ապահովում է դրանց հավատարժանությունը:

-Բազմահազարանոց հանրահավաքներից, իշխանափոխության պահանջներից չե՞ք վախենում:

-Չենք վախենում: Նախ՝ չեմ կարծում, որ մենք այն կուսակցությունն ենք, ում հետ սպառնալիքներով խոսելը տեղին է ու արդարացված, Հանրապետականի անցած ճանապարհը մեր անկախ պետականության անցած ճանապարհն է ու մեկնաբանություններն ավելորդ են: Երկրորդ՝ ցանկացած երկրում իշխանությունը իր ստանձնած պատասխանատվությունից ելնելով, առավել քան շահագրգիռ է երկիրը ցնցումներից հեռու պահելու, խաղաղ ընթացք ապահովելու համար՝ հատկապես մեր բազմաթիվ փորձություններով լի ժամանակներում: Եվ քաղաքական, և տնտեսական, և ռազմական, և սահմանների անվտանգության, և Թուրքիայի, և Ադրբեջանի, և Եվրոպայի, և ԵՏՄ-ի, և ներքաղաքական, և բազում այլ հարցերի, պրոբլեմների, թնջուկների առկայությամբ կայունությունը ավելի քան կարևոր ու արժեքավոր է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակաբար հանդուրժի վերջնագրերի և շանտաժի լեզուն: Այս պարագայում խոսել իշխանափոխության մասին, նշանակում է, ելնել ոչ թե նրանից, կա՞ն իշխանափոխության հիմքեր երկրում (իսկ մենք կարծում ենք, որ չկան), այլ ղեկավարվել այն մոտեցումով, որ՝ մեզ պետք լինի, մարդկանց փողոց կհանենք մեր այս կամ այն խնդիրը լուծելու համար: Սա ոչ միայն անընդունե լի է, այլև, կարծում եմ՝ անիրագործելի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը
Ամենադիտված