Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Բրիտանական ֆիլմերի այս տարվա փառատոնը նվիրված է սիրո տարածման ու պահպանման գաղափարին

Գիտություն և Մշակույթ

Սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկը տրված է: «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 14-ին տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Երևանում ամենամյա կինոտոնն այս տարի կինոսերներին կհամախմբի փետրվարի 14-20-ը: Ֆիլմերի սիրահարները կդիտեն բազմաբնույթ և յուրահատուկ ֆիլմեր, որոնց առանցքում հենց սերն է: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը հույս հայտնեց, որ փառատոնի մասնակիցները բավականություն կստանան այս օրերի ընթացքում: «Ֆիլմերը սիրո մասին են: Սեր, որը հաղթահարում է հաշմանդամությունը, ռասայական խոչընդոտները, սեր, որը կարող է լինել գաղտնի և կործանարար, հիասքանչ և վերափոխիչ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դեսպան Քեթի Լիչը:

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ընկերությունն արդեն երրորդ տարին աջակցում է փառատոնի կայացմանը: «Ամեն տարի փառատոնային ծրագիրն ավելի ու ավելի հետաքրքիր է, և մեծ է հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ: Ես դեռ չեմ դիտել ոչ մի ֆիլմ, և ինձ համար առավել հետաքրքիր կլինի դա անել»,-նշեց Պյատախինը՝ կարևորելով, որ բրիտանական ֆիլմեր կցուցադրվեն ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ընդգծեց, որ փառատոնը սիրելի է դարձել բոլորի համար: «Մեր մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: Հաճախ նույնիսկ դահլիճում տեղ չի լինում: Այս տարի որոշել ենք յուրաքանչյուր ֆիլմը երեք անգամ ցուցադրել, որպեսզի հանդիսատեսը գա և մասնակցի փառատոնին»,-նշեց նա:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն էլ ընդգծեց, որ ամեն տարի բրիտանական փառատոնը մի նոր թեմա է առաջ բերում: «Սիրո թեման շատ խորհրդանշական է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ գեղարվեստական ստեղծագործություններում ինչ-որ տեղ մենք հանդիպում ենք սիրո թեմային՝ որպես կյանքի շարժիչ ուժ: Բոլորս գիտենք, որ մեր կյանքում մենք փնտրում ենք հենց սեր, որը պիտի որևէ գործողության համար դրդապատճառ հանդիսանա»,-նշեց նա:

Փառատոնը բացվեց «Օսկար» մրցանակաբաշխության ութ անվանակարգերում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Արդեն իսկ մի շարք մրցանակների արժանացած պատմական դրաման անգլիացի մաթեմատիկոս և տրամաբան Ալան Թյուրինգի մասին է, ով օգնում է ջարդել Էնիգմա գաղտնագիրը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Կինոնկարի գլխավոր դերերում հանդես է գալիս անվանի դերասան Բենեդիկտ Քամբերբեչը, ով հենց մարմնավորել է Ալանին: Կինոնկարում խաղում են նաև դերասաններ Քիրա Նայթլին, Մեթյու Գուդը, Չարլզ Դենսը, Մարք Սթրոնգը և այլք:

Այս տարի հանդիսատեսը կդիտի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: Կինոսերները հնարավորություն կունենան դիտել հնարավոր բոլոր ժանրերի ֆիլմեր՝ կատակերգությունից և հոգեբանական թրիլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ՝ ընտանեկան հարաբերություններ, սուցիալական խնդիրներ և, իհարկե, սեր: Կինոնկարները կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանությամբ: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Փետրվարի 21-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։ Նշանավորելով Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը՝ կատակերգությունների, արկածային ֆիլմերի, ուղեգրությունների և կինոժամանակագրության փառահեղ խառնուրդը վերստեղծում է 1914-ին բնորոշ երեկոն կինոթատրոնում: Կինոն մեկ դար առաջ նոր, հետաքրքիր և զվարճանքի մեծ ժողովրդականություն վայելող տեսակ էր: Կինոթատրոնը Մեծ Բրիտանիայում աշխույժ միջավայր էր, ուր մարդիկ հանգստանում էին և փախչում առօրյա հոգսերից: Գեղարվեստական ֆիլմեր հազվադեպ էին ներկայացվում, ծրագիրը ժամանցային էր՝ կարճամետրաժ ֆիլմերի անընդհատ փոփոխվող անվանացանկով ու կենդանի երաժշտական նվագակցությամբ:

Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն նաև մարզերում։ Կինոնկարներ կցուցադրվեն Դիլիջանում, Արմավիրում, Արարատում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված