Երջանիկ եմ՝ ապագաս այս հրաշալի ակումբի հետ կապելու համար. Մովսիսյանը՝ «Սպարտակի» հետ նոր պայմանագրի մասին
Սպորտ
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը երկարաձգել է պայմանագիրը Մոսկվայի «Սպարտակի» հետ:
Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Ուրախ եմ տեղեկացնել ձեզ, որ նոր պայմանագիր եմ ստորագրել «Սպարտակի» հետ: ԶԼՄ-ների կողմից ինձ աշխարհի տարբեր երկրների ակումբներ «ուղարկելու» մասին լսելուց հետո, հավատացնում եմ, որ ոչ մի առաջարկ կամ պայմանագիր չի եղել ինձ կամ «Սպարտակին»: Ես երջանիկ եմ՝ ապագաս այս հրաշալի ակումբի հետ կապելու համար: Շներհակալություն բոլոր երկրպագուներին՝ իմ կարիերայի լավ ու վատ պահերին ինձ աջակցելու համար: Սա ինձ և իմ ընտանիքի համար լավագույն որոշումն էր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ