Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա 

Հայաստանում քաղցկեղով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճար

Հասարակություն

Հայաստանում երեխաների մոտ հիվանդացության դեպքերի 65 տոկոսը լիակատար բուժվում են: Զարգացած երկրներում այդ ցուցանիշը հասցվել է 75 տոկոսի:

«Այս ցուցանիշը տասնհինգ տարվա տքնաջան աշխատանքի արդյունք է: 15 տարի առաջ առողջացումը կազմում էր ընդամենը հինգ տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ Առողջապահության նախարարության հրավիրած մանկական քաղցկեղի դեմ պայքարին նվիրված քննարկմանը նշեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի կլինիկայի ղեկավար Սամվել Դանիելյանը:

Վիճակագրական տվյալների համաձայնˋ ամբողջ աշխարհում և Հայաստանում նկատվում է չարորակ նորագոյացությունների ամենամյա աճˋ մասնավորապես մեծահասակների շրջանում: Աշխարհում 200 հազար երեխա ամեն տարի հիվանդանում է քաղցկեղով, և ամեն օր 250 երեխա մահանում է քաղցկեղից: 2013 թվականին Հայաստանում գրանցվել քաղցկեղի 7911 նոր դեպք, որոնցից 59-ըˋ 0-17 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում: 2007 թվականի համեմատ երեխաների շրջանում չարորակ նորագոյացությունների տարածվածությունը բնութագրվում է նվազմամբ: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տղաներն ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան աղջիկները: Մեր հանրապետությունում երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպում է արյան քաղցկեղըˋ լեյկեմիան, որը կազմում է չարորակ ուռուցքների մոտ 30-40 տոկոսը: Տարածվածությամբ երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, երրորդ տեղումˋ գլխուղեղի ուռուցքը: «Մանկական քաղցկեղը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, որը դա սահմանել է իրե գերակայություններից մեկը: Մինչև 18 տարեկան երեխաների բուժումը կատարվում է անվճարˋ պետական պատվերի շրջանակներում»,- ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

«Հիվանդացության նվազումից բացի, մոտ 18 տոկոսով կրճատվել է մահացության ցուցանիշը: Եթե տարիներ առաջ խիստ արդիական էր դեղորայքի հայթայթման խնդիրը, որը չէր ներմուծվում Հայաստան, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Դեղորայքը հիմնականում Հայաստանում կա: Խնդիրն այն է, որ ոչ բոլոր դեղորայքներն է հնարավոր լինում ապահովել պետպատվերի շրջանակում: Անգամ ԱՄՆ-ի, Գերմանիայի նման զարգացած երկրներում ծախսերը ծածկելու խնդիրներ են առաջ գալիս, քանի որ բժշկությունը, զարգացմանը զուգընթաց, թանկանում է: Նոր ծրագրերը նոր ծախսեր են պահանջում: Այս առումով հսկայական օգնություն է ցուցաբերում «Նվիրիր կյանք» հիմնադրամը' հոգալով թե´ դեղորայքի ապահովման, թե´ բուժման համար ճանապարհորդության և մյուս ծախսերը: Արդեն հինգ տարի է Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել, որ հիվանդի սոցիալական վիճակից կախված լինի նրա բուժման որակը»,- իր հերթին հավելեց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» մանկական բաժնի վարիչ Գրիգոր Բադալյանը:

Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ ենˋ քաղցկեղածին նյութեր սննդում և օդում, ծնողների վնասակար սովորությունները, ինչպիսիք են ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրները: Հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է 2-4 տարեկան երեխաների մոտ, որը գիտնականների համոզմամբ, լինում է բնածին: Երկրորդ տեղում 11-14 տարեկան երեխաներն են. նրանց մոտ քաղցկեղն առաջանում է սեռական հասունացման շրջանում: Մեծահասակների մոտ հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակները երեխաների մոտ գրեթե չեն լինում: Բուժումն առավել արդյունավետ է, երբ հիվանդությունը հայտնաբերվում է սկզբնական փուլում: Մասնագետների գնահատմամբ՝ ծնողների կողմից ուշացումներ չեն լինում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործով
Ամենադիտված