ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանությունը
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հանդես է եկել Լիբիայում ահաբեկիչների կողմից եգիպտացի քրիստոնյաների սպանության վերաբերյալ մեկնաբանությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Տիգրան Բալայանը նշել է.
«Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից իրականացված անմարդկային ոճրագործությունը, որի հետևանքով քսանմեկ քրիստոնյաներ բարբարոսաբար սպանվեցին:
Մեր ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)