Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։ Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը «Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը Ապարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգը Հայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոց Վիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվել Նախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավը Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար 

«Եվրատեսիլ-2015»-ի՝ Հայաստանի Genealogy խմբի առաջին մասնակիցը հայտնի է (տեսանյութ)

Գիտություն և Մշակույթ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին և 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ: Այս մասին տեղեկացրել էր Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա ևս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձևավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երգի վերնագիրն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր»): Genealogy խմբի առաջին մասնակցի անունն այսօր արդեն հայտնի է դարձել: Նա Եսայի Ալթունյանն է Ֆրանսիայից: Այդ մասին տեղեկացրել է Genealogy-ի ֆեյսբուքյան էջը:

Այսպիսով՝ Եվրոպա մայրցամաքի հայազգի ներկայացուցիչն ընտրված է: 

Եսայի Ալթունյանը ֆրանսահայ երգիչ է, ով իր թովիչ ձայնով գերել է ողջ Եվրոպան: Նա նաև երգահան է, դաշնակահար և դերասան: Եսայիի համար երաժշտությունը մարդկանց և նրանց սրտերը միավորելու միջոց է, համամարդկային լեզու, խաղաղության կոչ, որն ուրախությամբ է լցնում մարդկանց սրտերն ու հոգիները. տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ունենալով հայկական ծագում և արմատներ՝ Եսային ապրել և իր երաժշտական առաջին քայլերն է կատարել Ֆրանսիայում: Նրա տատիկն ու պապիկը փախուստի են դիմել Խարբերդից Հայոց ցեղասպանության ժամանակ: Հինգ տարեկանում նրա պապը՝ Նշանը, փախել է Դեր-Զորի անապատից, երբ իր աչքի առաջ սպանել են իր մորն ու քույրերին: Նրան գտել են արաբ վերաբնակները անապատում և որոշել են խնամել: 18 տարեկանում նա պատահաբար հանդիպել է իր ազգականներից մեկին և տեղափոխվել Ֆրանսիա՝ ապրելու ջարդից փրկված մյուս ազգականների հետ: Ֆրանսիայում նա հանդիպել է Եսայիի ապագա տատին, սովորել է ֆրանսերեն և հաստատվել այնտեղ:

Եսային մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո, նրա պապն անգամ գիրք է հրատարակել, որպեսզի երբեք չմոռանա իր և 1915 թվականին հայ ժողովրդի հետ կատարվածը: Գիրքը կոչվում է «Անապատի երեխան» (the Child of the Desert): Եսային հավատում է, որ հիմա իր ժամանակն է խոսելու և երգելու պատմության այս ողբերգական ժամանակահատվածի մասին:

12 տարեկանում Եսային գրել է իր առաջին երգը, իսկ 19-ում պայմանագիր ստորագրել Sony France-ի հետ որպես “Ideal-3” քաղաքային փոփ խմբի հիմնական կատարող: Խումբը, ընդգրկվելով “Pardonne-moi”-ի լավագույն տասնյակում, հնչում էր ֆրանսիական բոլոր խոշոր ռադիոալիքներով՝ ինչպիսիք են NRJ-ն և Fun Radio-ն: Խումբը համերգային հյուրախաղեորվ ճամփորդել է ժամանակի բոլոր խոշոր տարածքներով: Նրանք նաև հանդես են եկել բազմաթիվ հեռուստահաղորդումների ժամանակ՝ ինչպիսին է օրինակ Jacques Martin-ը: Նա կիսատ է թողել Jean Monnet University Paris XI համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասընթացները՝ հետամուտ լինելով իրականություն դարձնել իր՝ երաժշտությանն առնչվող նախասիրությունները:

Երբ Եսային արդեն 21 տարեկան էր, լքեց խումբն ու պայմանագիր ստորագրեց Mercury Universal-ի հետ: Որպես մենակատար նա սկսեց առաջարկներ և հրավերներ ստանալ հեռուստատեսային հաղորդումներից, ինչպես նաև հրավերներ այլ արտիստներին աջակցելու: Եսային սկսեց համագործակցել Jenifer-ի հետ և գրեց երգեր նրա ձայներիզի համար, որոնք արժանացան Diamond Plaque մրցանակին:

Հայտնվելով Gerard Presgurvic-ի երաժշտական “Romeo and Juliet” կատակերգության Count Paris-ի դերում՝ Եսային գերեց բազմաթիվ հանդիսատեսների սրտերը Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում: Շոուի ձայներիզը վաճառվեց ավելի քան 2 միլիոն օրինակով: Շուտով Ֆրանսիայի առաջին տիկինը՝ Bernadette Chirac, խնդրեց նրան ստեղծել “Un peu de moi”-ն, որի կարճ ժամանակում մեծաքանակ վաճառքի արդյունքում դարձավ "Golden record."

Եսային համագործակցել է Միշել Լեգրանի հետ: Նրանք համատեղ 25 երգ են թողարկել “Les Demoiselles de Rochefort”-ի համար և հաջողությամբ Փարիզում ներկայացել են Palais des Congres-ին: Այնուհետև նա գրել է “Saimer est interdit”-ը Warner Music France- ի հայտնի “Le Roi Soleil” կատակերգության համար: Այդ ձայներիզը երկու անգամ Platinum է դարձել՝ վաճառելով ավելի քան 3 միլիոն տոմս իր գործունեության 3 տարիների ընթացքում: 2008 թվականին նա ստեղծել է Michael Youn-ի մասնակցությամբ “Incontrolabe” ֆիլմի սաունդթրեքը:

Ստեղծելով երաժշտական գործեր շոուների համար՝ Եսային նաև ղեկավարել է մի ամբողջական մյուզիքլ ինչպիսին է Parisian Cabarets-ը, Bobino-ն: Սկսած 2010 թվականից Եսային La Bataille des chorales, Le grand show des enfants, Pop’s Cool, L’Ecole des fans շուների երաժշտական ղեկավարն էր, որոնք հեռարձակվել են ֆրանսիական TF1 հեռուստաալիքով:

Անցնելով Ատլանտիկը դեպի Միացյալ Նահանգներ՝ Եսայիին հաջողվել է կապ հաստատել Kerry Gordy-ի հետ: Նրան նկատել է Kerry Gordy-ի 14-ամյա աղջիկը և գրավել է հոր ուշադրությունը՝ թույլատրելի 1-10 սանդղակից գնահատալով նրան 11: Եսային համագործակցում է Kerry Gordy Records (KGR) –ի հետ և իրենց առաջին սինգլ “Family”-ն դարձել է հիթ:

Եսայիին իսկապես շատ մտահոգում են իր պապի պատմությունները և 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված, նա ստեղծել է “Je n'oublie pas / Chem Morana” երգը՝ ի հիշատակ 1915 թվականին սպանված 1,5 միլիոն հայերի:
2015 թվականին Եսային կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթին: Նա ելույթ կունենա Վիեննայում հայազգի 5 այլ տաղանդավոր մասնակիցների հետ: Այս պահին ստեղծագործական անձնակազմի հետ միասին, Եսային ակտիվորեն մասնակցում է մրցույթի նախապատրաստական աշխատանքներին: Առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 19-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուս և չինացի գիտնականները հայտնաբերել են «այրվող սառույցից» գազ արդյունահանելու միջոց։Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը«Շանթ դաշինքը» Կապանում հաղթեց` ստանալով 84.95 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունըԱպարանում Կարեն Եղիազարյանը ստացավ 99 տոկոս ձայն Գիտնականները պարզել են, թե որ դեպքում է թեյը մեծացնում անոթային հիվանդությունների զարգացման վտանգըՀայտնաբերվել է հոդացավը մեղմելու անսովոր միջոցՎիտամին C-ի հակաքաղցկեղային նոր հատկություն է հայտնաբերվելՆախնական տվյալներով, «Ապրելու երկիրը» հաղթել է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի կարիքը չենք տեսնում. Փաշինյան Սոմալիի ծովահեններն ազատ են արձակել Արաբական Միացյալ Էմիրություններին պատկանող նավըԿույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ի համար Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Վթարային ջրանջատումներ՝ դեկտեմբերի 2-ին և 3-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՓաշինյանը բացառում է Ադրբեջանի նոր նախապայմանները՝ Սահմանադրության փոփոխության դեպքումՀիմնանորոգվում է Վաղարշապատի «Զվարթնոց» թաղամասից Մարգարայի խճուղի տանող ճանապարհին գտնվող կամուրջը (լուսանկարներ) Ժամը 20․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 27 հաղորդում Առաջին թվերը Կապանից. հաղթում է Գեւորգ Փարսյանը Թուրքիայի հյուսիսարևելքում ուկրաինական հարվածային անօդաչու թռչող սարք է ընկել և պայթել Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին
Ամենադիտված