Տիգրան Կարապետյանը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն
Քաղաքական
«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը չի բացառում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, սակայն չեմ կարծում, որ ժողովուրդը կհանդուրժի նրա վերադարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Կարապետյանը փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում:
Տիգրան Կարապետյանն արդեն որոշել է, որ մասնակցելու է փետրվարի 20-ին եռյակի հրավիրած հանրահավաքին: «Ես համոզված եմ, որ փետրվարի 20-ին Ազատության հրապարակը լեփ-լեցուն է լինելու, և այդ հանրահավաքին գալու են այն մարդիկ, ովքեր մինչ այդ երբևէ չէին գալիս նմանատիպ միջոցառումներին»,- ասաց նա:
2015թվականի փետրվարի 16-ին տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում որոշում է կայացվել փետրվարի 20-ին, ժամը 16:00-ի ն Ազատության հրապարակում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների համաձայն հրավիրել շտապ համազգային հավաք՝ ՀՀ քաղաքացիների հետ միասին ստեղծված իրավիճակը հանգուցելու նպատակով որոշում կայացնելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ