Կարո Կարապետյանը լքեց ԲՀԿ-ն
Քաղաքական
Լուրեր.com-ի տրամադրության տակ է հայտնվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի դիմումի պատճենը ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին:
Դիմումում ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
հայտնում եմ Ձեզ, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից տարվող ներքաղաքական լարման գործընթացներին, որը չի բխում մեր երկրի ազգային անվտանգության շահերից:
Ելնելով վերոնշյալից որոշում եմ կայացրել դադարեցնել համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ և այսուհետ ԱԺ-ում կշարունակեմ իմ գործունեությունը որպես անկուսակցական պատգամավոր»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ