ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 

Դատախազի տեղակալն ապօրինաբար միջամտել է դատարանի գործունեությանը

Իրավունք

Փաստաբան Շարբաթյանի մահվան գործում առկա երկու՝ դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից բացի՝ մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանի որոշմամբ նշանակվել է լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Չնայած մեղադրողի միջնորդությանը՝ դատարանը մերժել էր այդ փորձաքննությանը հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած փորձագետներ՝ Ա. Հովսեփյանի, Հ. Չախոյանի և Խ. Ստեփանյանի մասնակցությունը՝ հաշվի առնելով նրանց միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև պաշտպանական կողմի մտահոգությունները՝ նրանց այդ փորձաքննության կատարումից անպայման զերծ պահելու վերաբերյալ: Դատարանի որշումն ուղեկցական գրությամբ ուղարկել էր առողջապահության նախարարին, որն էլ իր հրամանով հաստատել էր լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը՝ Գ. Հարությունյանի, Ռ. Ֆանարջյանի և Մ. Եղունյանի մասնակցությամբ: Վերջիններս դատարանի որոշմամբ ճանաչվել էին փորձագետներ, որոնց վերաբերյալ բացարկ չէին հայտնել նաև մեղադրողները: Եվ մինչ կողմերն սպասում էին փորձաքննության կատարմանը, դատախազությունն ապօրինաբար միջամտում է դատարանի գործունեությանը: ՀՀ դատախազի տեղակալ Է. Բաբայանի միջնորդագրի հիման վրա լրացում կատարելով առողջապահության նախարարի՝ փորձաքննությունն իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատելու մասին արդեն կայացրած հրամանի մեջ՝ վերը նշված փորձագետներ՝ Ա. Հովսեփյանը, Հ. Չախոյանն ու Խ. Ստեփանյանը, որոնց մասնակցությունն արգելվել էր դատարանի որոշմամբ, դարձյալ ընդգրկվել են հանձնաժողովի կազմում:

Ամբաստանյալներ Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկ է հայտնել դատարանի որոշման պահանջների ակնհայտ խախտումով, գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի ապօրինի միջնորդագրի հիման վրա հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկված փորձագետներ Ա. Հովսեփյանին, Հ. Չախոյանին և Խ. Ստեփանյանին: Միաժամանակ փաստաբանը խնդրել է Դատարանին՝ քննարկել դատարանի գործունեությանը (փորձաքննություն նշանակելու և կատարելու գործընթացին) գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի' օրենքով չնախատեսված վերը նշված միջամտությունը և այդ մասին հայտնել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիմելու համապատասխան մարմիններին' մեղավոր պաշտոնատար անձին կամ անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

«Մենք գործ ունենք դատախազներ-փորձագետներ՝ սերտ համագործակցող կոալիցիայի հետ, ովքեր համագործակցում են ընդդեմ ճշմարտության բացահայտման և հանուն ապօրինի մեղադրանքն ամեն գնով, «ուժի զոռով» առաջ տանելուն: Արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ով միջնորդագրով դիմել է առողջապահության նախարարաին և խնդրել նշված երեք փորձագետներին ընդգրկել հանձնաժողովի կազմում, չի իմացել, որ ինքը չի հանդիսանում այդ քրեական գործով մեղադրանքը պաշտպանած և պաշտպանող հինգ դատախազներից մեկը, և չի կարող համարվել այդ գործով մեղադրող: Չի իմացե՞լ, որ ինքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատախազության մասին օրենքով սահմանված կարգով իրավասու չի եղել այդ քրեական գործով իրականացնել մեղադրանքի պաշտպանությանն ուղղված որևէ դատավարական գործողություն կամ այդ կապակցությամբ իրականացնել դատավարական որևէ լիազորություն, մասնավորապես, որ չի կարող հիշյալ քրեական գործով փորձագիտական հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին միջնորդագիր ներկայացնել առողջապահության նախարարին:

Արդյո՞ք նա չի իմացել, որ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Դատարան ուղարկելուց հետո, դատաքննության փուլում մեղադրանքի պաշտպանությանն ուղղված ցանկացած գործողություն պետք է կատարվի, ցանկացած միջնորդություն, դիմում, պետք է քննարկվի Դատարանում' հրապարակային, կողմերի մասնակցությամբ, և որ արտադատական կարգով որևէ գործողություն իրականացնելն անթույլատրելի է: Արդյո՞ք նա չի իմացել, որ մեղադրողի' լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և դրա կատարումը նույն փորձագիտական հիմնարկի փորձագետներին հանձնարարելու մասին միջնորդությունը Դատարանում արդեն իսկ քննարկվել է, իսկ Դատարանն էլ որոշում է կայացրել այլ փորձագետների հանձնարարելու մասին: Արդյո՞ք նա չի իմացել, որ դատախազը պարտավոր է հարգել Դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս (ՀՀ դատական օրենսգրքի 6-րդ հոդված, 3-րդ մաս), արդյո՞ք չի իմացել, որ դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և նման արարքը քրեորեն հետապնդելի է (ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդված, 3-րդ մաս, ՀՀ ՔԴՕ 24-րդ հոդված, մաս 3-րդ), պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում' պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով: ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է առաջացնում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար»,-նշված է դատարան ներկայացված միջնորդության մեջ»:

Բացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ Վանաձորի դատարանում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն առաջիկա օրերին կարող է միջուկային հարված հասցնել Իրանին. Թաքեր ԿարլսոնԵրկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացել
Ամենադիտված