Instagram-ի աստղ դարձած 14 ամսական գեղեցկուհու յուրաքանչյուր լուսանկարն արժե 250 դոլար
Աշխարհ
Միլլի-Բելլ Դայմոնն ընդամենը 14 ամսեկան է, բայց արդեն վաստակում է 250 դոլար՝ մեկ լուսանկարի համար: Փոքրիկի Instagram-ի էջը 115 000 բաժանորդ ունի:
Ավստրալիայի փոքրիկ բնակչուհու կարիերան սկսվել է այն բանից հետո, երբ աղջկա մայրը՝ Շայ Ֆոքսը, նրան լուսանկարել է ոճային հագուստներով և լուսանկարները տեղադրել Instagram-ում:
Շայը չէր էլ պատկերացրել, որ աղջկա էջը, որը նա ստեղծել էր մտերիմների համար, այդքան հայտնի կդառնա, և նրա մասին կսկսի գրել այնպիսի հայտնի պարբերական, ինչպիսին Daily Mail-ն է: Համապատասխան ապրանքանիշի նորաձև աքսեսուարներով հերթական լուսանկարում հայտնվելու համար արտադրողները պատրաստ են աղջկան վճարել բարձր գումարներ:




































































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ