Քրիստոնյաների սպանությունն ահաբեկչության անմարդկային դրսևորում է. Սպիտակ տուն
Աշխարհ
Լիբիայում ԻՊ-ի գրոհայինների կողմից եթովպացի քրիստոնյաների սպանությունը և նման այլ հանցագործություններ «ահաբեկչության անմարդկային դրսևորումներ են»: Այս մասին կիրակի հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ այն փաստը, որ ահաբեկիչները սպանել են այդ մարդկանց միայն հավատքի համար, ի ցույց է դնում նրանց դաժանությունը և ընդգծում Լիբիայում հակամարտության հրատապ քաղաքական լուծման անհրաժեշտությունը:
Միհանը հիշեցրել է, որ դարեր շարունակ տարբեր հավատքի ներկայացուցիչները խաղաղ գոյակցել են միմյանց հետ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում: Սպիտակ տան ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ նրանք միասնական կլինեն ահաբեկիչների դաժանության դեմ դիմակայությունում, և որ ԱՄՆ-ը նրանց այդ հարցում կաջակցի:
Հաղորդվել է, որ ԻՊ-ի գրոհայինները համացանցում տեղադրել են երկու խումբ մարդկանց սպանության տեսագրություններ: Ծայրահեղականների պնդումներով՝ եթովպացի քրիստոնյաների մի խմբին ոչնչացրել են Լիբիայի հարավում, մյուսին՝ արևելքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ