Կուբայի միակուսակցական համակարգը կանգուն մնաց. այլախոհները պատգամավոր չդարձան
Աշխարհ
Կուբայում ապրիլի 19-ին կայացած մունիցիպալ ընտրությունները նշանավորվել են նրանով, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրանց մասնակցել են ընդդիմության թեկնածուներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կուբայում մունիցիպալ ընտրություններն անցկացվում են յուրաքանչյուր երկու տարին մեկ, դրանց արդյունքում պետք է ընտրվեն 12,5 հազար տեղական պատգամավորներ: Այս անգամ դրանց առաջին անգամ մասնակցել են նաև ընդդիմադիրները:
Ինչպես հաղորդել է El Nuevo Herald պորտալը, իրենց թեկնածություններն առաջադրել էին ընդդիմադիր համարվող երկու թեկնածուներ: Ընդ որում, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, իշխանությունների կողմից տպագրված նախընտրական նյութերում ուղղակիորեն գրված էր, որ այդ մարդիկ ներկայացնում են «հակահեղափոխական խմբավորումներ», ինչպես նաև կապ են պահպանում արտասահմանյան հակահեղափոխական կազմակերպությունների հետ:
El Universal մեքսիկական հրատարակությունը գրում է, որ ընդդիմադիր թեկնածուներն արդեն ընդունել են իրենց պարտությունը և հայտարարել, որ հաղթելու հույս չեն էլ ունեցել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ