Ղազախստանում տեղի ունեցած ավտովթարը 16 մարդու կյանք է խլել
Աշխարհ
Առնվազն 16 մարդ է զոհվել Ղազախստանի հարավի Ժամբիլի մարզում «Գազել» և Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսների բախման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տուժածներին տեղափոխել են հարևան Կարագանդայի մարզի հիվանդանոցներ, նրանցից երկուսը ծանր վիճակում են:
Երկու մարդ մահացել է արդեն Պրիօզյորսկի բուժհաստատություն տեղափոխվելուց հետո:
Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, զոհվածներից 12-ը Ղրղզստանի քաղաքացիներ են:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան