ԱՄՆ-ում 6 մարդ է ձերբակալվել` ԻՊ-ին աջակցելու կասկածանքով
Աշխարհ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա և Մինեսոտա նահանգներում 6 մարդ է ձերբակալվել` «Իսլամական պետություն» խմբավորմանը աջակցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է NBC News-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կասկածյալները որևէ մտադրություն չունեին հարձակումներ իրկանացնելու ԱՄՆ-ի տարածքում:
Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով` չորս մարդ ձերբակալվել է Մինեապոլիս քաղաքում, երկուսը`Սան Դիեգոյում: Նրանք հիմնականում սոմալիական համայնքի ներկայացուցիչներ են:
Տեղի համայնքային աշխատողները պարբերականի հետ զրույցում հատնել են, որ ահաբեկչական խմբավորումներն, ինչպիսին են ԻԼԻՊ-ը, «Ալ-Կաիդան, և «Ալ-Շաբաբը», որոշ ժամանակ հավաքագրում էին Մինեսոտայի սոմալիական համայնքի երիտասարդներին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ