Տրիպոլիում պայթյուն է տեղի ունեցել Իսպանիայի դեսպանատան մոտ
Աշխարհ
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Իսպանիայի դեսպանատան շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը:
«Մենք հզոր պայթյունի ձայն լսեցինք»,- հայտնել է Տրիպոլիի մերձակա թաղամասերից մեկի բնակիչը:
Լիբիայում Իսպանիայի դեսպանատունը դադարել է աշխատել 2014 թվականի ամռանը՝ երկրում զինված հակամարտության պատճառով:
Վիրավորների և զոհերի մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան