ԵՄ-ն համաձայնեցրել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումները
Աշխարհ
Եվրամիությունն ընդունել է գործողությունների ծրագիր՝ լուծելու համար Աֆրիկայից Միջերկրական ծովով չվերահսկվող միգրացիայի խնդիրը: Այս մասին գրում է BBC-ն:
10 կետից բաղկացած ծրագիրն առաջարկել է Եվրահանձնաժողովը և հավանության արժանացել ԵՄ երկրների ներքին ու արտաքին գործերի նախարարների կողմից: Մասնավորապես, կընդլայնվի հակամիգրացիոն պարեկների ֆինանսավորումը, որոնք գործում են Միջերկրական ծովում «Տրիտոն» և «Պոսեյդոն» գործողությունների շրջանակում:
Բացի այդ, ԵՄ-ն ակտիվացնելու է նաև ծովով մարդկանց ապօրինի տեղափոխման դեմ պայքարը: Այս միջոցառումների արդյունավետությոնը բարձրացնելու համար նախատեսվում է ընդլայնել ԵՄ-ում դրա համար պատասխանատու մարմինների համագործակցությունը:
ԵՄ երկրները նաև համաձայնեցրել են ստեղծել հատուկ կենտրոններ Իտալիայում և Հունաստանում` ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմումները մշակելու համար, ինչը թույլ կտա դրանք ավելի արագ քննարկել: Միգրանտներին ընդունելու քվոտաները կարող են աճել, իսկ անօրինականներին վերադարձնելու գործընթացը՝ արագանալ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ