35 տարի անց փախստականների թիվը կգերազանցի մեկ միլիարդը. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ 2050-ին փախստականների թիվը կարող է անցնել մեկ միլիարդից, գրում է BBC-ն:
Նրա խոսքերով` հումանիտար օգնության կարիք ունեցող մարդանց թիվը վերջին տասը տարիներին կրկնակի աճել է:
«Լիբիայի ափերի մոտ հարյուրավոր միգրանտների մահը կարող է հասարակական գլոբալ գիտակցման համար շոկային թերապիա դառնալ»,- կարծում է Պան Գի Մունը:
Ապրիլի 19-ին Միջերկրական ծովում շրջվել է 700 անօրինական միգրանտներ տեղափոխող նավը: Հաջողվել է փրկել միայն 28 մարդու:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ