Սիցիլիական նեղուցում նավի խորտակման հետևանքով 800 ներգաղթյալ է զոհվել. ՄԱԿ
Աշխարհ
Սիցիլիական նեղուցում` լիբիական ափերից 100 կմ հեռավորության վրա, ապրիլի 19-ին նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 800 մարդ: Այս մասին հայտնել է France-Presse-ը:
«Մենք կարող ենք հաստատել 800 մարդու մահը»,- ասել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով բաժնի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը:
Ինչպես նշվել է ավելի վաղ, նավը շարժվել է լիբիական նավահանգստից` Տրիպոլիից 50 կմ հեռավորության վրա: Նավում եղել են Ալժիրի, Եգիպտոսի, Սոմալիի, Նիգերիայի, Սենեգալի, Մալիի, Զամբիայի, Բանգլադեշի և Գանայի բնակիչներ: Նշվում է նաև, որ հաջողվել է փրկել 27 մարդու: Իտալիայի իշխանությունները ձերբակալել են ներգաղթյալների անօրինական տեղափոխումը կազմակերպած 2 կասկածյալների:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ