Մենք ԵՄ-ից հստակ պատասխան ենք ակնկալում տարածաշրջանում առկա մարտահրավերների առնչությամբ. Մամեդյարով
Աշխարհ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք մնալ Եվրոպական հարևանության քաղաքականությանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` Եվրամիության «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպմանը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:
Նրա խոսքով` Վիլնյուսյան գագաթաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծել «Արևելյան գործընկերության» ողջ տարածքում: Բոլոր հակամարտությունները տեղի են ունեցել նման սցենարով` ունենալով ծանր հետևանքներ:
«Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ուղղակի սպառնալիք մնալ Եվրոպական հարևանության քաղաքականությանը` խոչընդոտելով դրա լիակատար իրագործմանը: Եկել է ժամանակը միասնական դիրքորոշում հայտնելու տարածաշրջանի բոլոր հակամարտությունների վերաբերյալ: Մենք ԵՄ-ից հստակ պատասխան ենք ակնկալում տարածաշրջանում առկա մարտահրավերների առնչությամբ»,- հայտարարել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ