Սիբիրում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի. ԱԻՆ
Աշխարհ
Խակասիայում արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ Սիբիրում հրդեհների հետևանքով զոհվել է 34 մարդ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Արտակարգ տարածքում, ցավոք, մարդիկ են զոհվել, տուժել է ավելի քան 7.5 հազար մարդ»,- ասել է Պուչկովը:
Բացի այդ, Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարը նշել է, որ հրդեհներից պատճառված վնասի գնահատումը կավարտվի մինչև ապրիլի 25-ը:
Պուչկովի խոսքով՝ ԱԻՆ-ին հաջողվել է փրկել ավելի քան 70 հազար բնակելի տուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Խակասիայում հրդեհների հետևանքով զոհվել է 30 մարդ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ