Սոչիի դատարանը Հայաստանի քաղաքացուն տուգանել է՝ Կրեմլում ահաբեկչության մասին կեղծ ահազանգի համար
Ռուսաստան
Սոչիի Հաշտարար դատարանը 20 հազար ռուբլիով տուգանել է Հայաստանի քաղաքացի Աշոտ Առաքելյանին, որը ոստիկանություն կեղծ ահազանգ է ուղարկել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի դատախազությանը:
Դեպքը, որի համար 37-ամյա Առաքելյանը մի քանի ամսով կալանքի տակ է գտնվել, տեղի է ունեցել հունվարի 15-ին:
«Դատարանը սահմանել է, որ Առաքելյանը, ով ապօրինի գտնվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում, ցանկանալով ուշադրություն գրավել, զանգահարել է հերթապահ մասի հեռախոսին և դիտավորյալ սուտ տեղեկություն հաղորդել Կրեմլում նախապատրաստվող պայթյունի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դատարանում Առաքելյանը զղջացել է իր արածի համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)