«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ճառագայթաակտիվ ջրի արտահոս է տեղի է ունեցել օվկիանոս
Աշխարհ
Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանում ապրիլի 21-ին ճառագայթաակտիվ հեղուկի արտահոսք տեղի է ունեցել օվկիանոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կայանի Tokyo Electric Power գործարկու ընկերությանը, դա առաջաջացել է անձրևաջրի պոմպահանման համակարգի ութ պոմպերի կանգառումից: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ: Արտահոսած ջրի ծավալի մասին նույնպես չի հաղորդվում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ճառագայթաակտիվ ջրի արտահոսումների խնդիրը հիմնականներից մեկն է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում: Ներկայումս կայանում ռեակտորների հովացման գործընթացում ճառագայթաակտիվ մասնիկներ պարունակող հեղուկի ծավալներն օրական ավելանում են մոտավորապես 350 տոննայով: Վերերկրյա հատուկ կոնտեյներներում պահվող և մաքրման սպասող ճառագայթաակտիվ ջրի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 240 հազար տոննա:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից