Պորոշենկոն և Պան Գի Մունը քննարկել են Դոնբասում խաղաղապահների տեղաբաշխման հարցը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է անցկացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում արծարծվել են Դոնբասում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահների տեղաբաշխման հարցերը:
«Պետության ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև պայմանավորվել են Դոնբասում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ զորակազմի հնարավոր տեղակայման համար հետագա քայլերի իրականացման շուրջ»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պորոշենկոյի դերը Դոնբասում խաղաղ գործընթացի ապահովման հարցում և միաժամանակ անհանգստություն հայտնել հրադադարի ռեժիմի և Մինսկի համաձայնությունների այլ կետերի խախտումների կապակցությամբ:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից