ԱՄՆ-ում 3 րաբբիներ մեղադրվում են ամուսնալուծության կազմակերպման նպատակով տղամարդկանց առևանգման մեջ
Աշխարհ
ԱՄՆ-ում 3 րաբբի մեղավոր է ճանաչվել տղամարդկանց առևանգելու դավադրության և նրանց կանանց հետ կրոնական ամուսնալուծություն կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է NY Daily News-ը:
Րաբբիներին մեղավոր են ճանաչել տղամարդկանց առևանգումը կազմակերպելու գործով, որի նպատակը եղել է նրանցից ստանալ կանանցից ամուսնալուծվելու գրավոր համաձայնություն: Ամուսնալուծության մասին փաստաթուղթը ձեռք է բերվել ֆիզիկական բռնության օգնությամբ:
Մեղադրանքը կազմվել է ծածուկ գործակալի ցուցմունքների հիման վրա, որին առաջարկել են 60 հազար դոլարի դիմաց կազմակերպել առևանգումը:
Րաբբիների դատավճիռը կհրապարակվի հուլիսի 15-ին: Նրանց կարող է սպառնալ ցմահ ազատազրկում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ