Օբաման կարող է միանալ «նորմանդական քառյակին». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է միանալ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող «նորմանդական քառյակի» աշխատանքին, եթե ստանա համապատասխան հրավեր, տեղեկացնում է Корреспондент-ը:
Այդ մասին հայտարարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը: Նա նշել է, որ Օբաման հեռախոսով շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև «նորմանդական քառյակի» մյուս պետությունների` Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ:
«Ինձ թվում է` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաշալի կատարում են դրված խնդիրը»,- նշել է դեսպանը:
Տեֆտը նշել է, որ չունի անմիջական տեղեկություն անձամբ Օբամայից, սակայն կարծիք է հայտնել, որ նախագահը դրական կգնահատեր իր մասնակցությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ