Հնդկաստանում փոթորկից 32 մարդ է զոհվել, վիրավորների թիվն անցնում է 80-ից
Աշխարհ
Հնդկաստանի արևելքի Բիհարի նահանգում փոթորիկն ավելի քան 30 մարդու կյանք է խլել, ևս ավելի քան 80-ը վիրավորվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին հաղորդել է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը: «32 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը՝ վիրավորվել փոթորկի հետևանքով, որն ապրիլի 21-ի երեկոյան մոլեգնել է Բիհարի «երեք շրջաններում»,- ասել է տարերային աղետների հետևանքների վերացման տեղական վարչության գլխավոր քարտուղարը:
Նահանգի իշխանությունները փրկարարական գործողություն են սկսել տուժած երկու շրջաններում, ինչպես նաև հայտարարել են զոհվածների հարազատներին 400 հազար ռուփիի (շուրջ 6,5 հազար դոլարի) չափով փոխհատուցման մասին: Նահանգի գլխավոր նախարար Նիթիշ Քումարն օդից դիտել է տուժած շրջանները և անձնական վերահսկողության տակ է վերցրել իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ