Չիլիում հրաբխի ժայթքման պատճառով տարհանել են մոտ 1.5 հազար մարդու
Աշխարհ
Չիլիի իշխանությունները տարհանել են մոտ 1.5 հազար մարդու, ովքեր բնակվում են Կալբուկո հրաբխի (ժայթքումն սկսվել է երեկ) խառնարանից 20 կմ շառավղով հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է Agence France-Press-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Չիլիի իշխանությունները հայտարարել են վտանգավորության բարձր՝ «կարմիր» մակարդակ, ինչպես նաև ընդլայնել տարհանման շառավիղը:
Հրաբուխն արտանետել է մի քանի կիլոմետր բարձրությամբ մոխրի հսկայական սյուն:
Հրաբխի ժայթքման հետ կապված՝ երկրի իշխանությունները հայտարարել են արտակարգ դրություն:
Նշենք, որ Կալբուկո հրաբուխը գտնվում է Լյանկիուե ազգային արգելոցի տարածքում՝ Լոս Լագոս մարզում, մայրաքաղաք Սանտյագոյից 900 կմ հարավ: Վերջին խոշոր ժայթքումը գրանցվել է 1961-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ