Լիբանանի խորհրդարանը 22-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրությունը
Աշխարհ
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին ապրիլի 22-ին հետաձգել է նախագահական ընտրությունները մինչև մայիսի 13-ը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, խորհրդարանի նախագահը նման որոշում ընդունել է մեծ թվով բացակա պատգամավորների պատճառով: Սա Լիբանանի 13-րդ նախագահի ընտրության 22-րդ ձախողումն է:
Համաձայն Լիբանանում գործող օրենքի՝ քվեարկությանը պետք է ներկա գտնվեն 128 պատգամավորներից 86-ը: Խորհրդարանում ներկա է եղել ընդամենը 45 պատգամավորներ:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին, սակայն խորհրդարանին մինչև օրս չի հաջողվում նոր նախագահ ընտրել բավարար քվորում չլինելու պատճառով:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ