Եմենից ինքնաթիռը Մոսկվայի մարզ է տեղափոխել տարբեր երկրների 160 քաղաքացու
Աշխարհ
Ռուսական ինքնաթիռը՝ Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներով, որոնք հարկադրված են եղել հեռանալ Եմենից, ապրիլի լույս 23-ի գիշերը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Սա արդեն իններորդ ռուսական ինքնաթիռն է, որը Եմենից տեղափոխել է այն քաղաքացիներին, որոնք ցանկացել են հեռանալ այդ երկրից: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», Իլ-62 ինքնաթիռով ժամանել է շուրջ 160 մարդ, այդ թվում՝ Ուզբեկստանի, Կուբայի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղազախստանի քաղաքացիներ:
Բոլոր ժամանածները կանցնեն բժշկական, անձնագրային և մաքսային ստուգում: Այնուհետև նրանց ավտոբուսներով կտանեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարհանման կետ:
Արտգործնախարարությունում նրանց արդեն սպասում են արտասահմանյան պետությունների ներկայացուցիչները, իսկ նրանց, ովքեր կշարունակեն իրենց ճանապարհորդությունը, կփոխադրեն Մոսկվայի օդանավակայաններ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ