Սաուդյան արքայազնը խոստացել է Bentley նվիրաբերել օդաչուներին` Եմենի ռմբակոծությունների համար. ԶԼՄ-ներ
Աշխարհ
Սաուդյան արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը խոստացել է Bentley նվիրել թագավորության յուրաքանչյուր օդաչուին, ով մասնակցել է Եմենի օդային հարվածներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնել է Press TV հեռուստաալիքը, միլիարդատերը պատրաստ է հարյուր ավտոմեքենա նվիրաբերել Սաուդյան արաբիայի օդուժի այն օդաչուներին, ովքեր մասնակցել են վերջին ռմբակոծություններին:
«Ես շնորհավորում եմ մեր իմաստուն ղեկավարներին «Վճռականության փոթորիկ» գործողության հաղթանակով և «Հյույսի վերածնունդ» գործողության մեկնարկով: Ի նշան շնորհակալության՝ գործողության մեջ մասնակցող հարյուրավոր օդաչուներին հաճույքով նվիրում եմ Bentley հարյուր ավտոմեքենա»,- հայտարարել է արքայազնը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից