Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը մեկ շղթայի օղակներ են. Իսրայելի նախագահ
Աշխարհ
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը համարել է մեկ շղթայի օղակներ: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, փոխանցում է The Tower-ը:
«Նացիստները Հայոց ցեղասպանությունն օգտագործում էին որպես Հոլոքոսթի իրականացման թույլտվություն»,- ասել է Ռիվլինը:
Ռիվլինը նաև ողջունել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: «Նման հայտարարությունները շատ կարևոր են քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների, ողջ մարդկության համար»,- նշել է նա:
Սա առաջին նման հայտարարությունը չէ Իսրայելի նախագահի շուրթերից: Այդուհանդերձ, Ռիվլինը, լինելով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կողմնակից, շատերին զարմացրեց, 2014 թվականի դեկտեմբերին՝ հրաժարվելով ստորագրել ամենամյա ուղերձը, որով Իսրայելին կոչ էր արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից