Մեծ Բրիտանիայում միանձնուհիների ռեկորդային աճ է գրանցվել
Աշխարհ
2014 թվականը քառորդ դարում Մեծ Բրիտանիայում կաթոլիկ միանձնուհիների թվի աճի տեմպերով դարձել է ռեկորդային: 2009 թվականին երկրում միանձնուհու երդում է տվել 15 կին, անցած տարի նրանց թիվը եռակի շատ է եղել: Այս մասին հայտնել է BBC-ն:
Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներն ընդգծում են, որ կրոնական օրդենին միանալն սկսել է ավելի հաճախ դիտարկվել որպես գրավիչ ընտրություն:
Հաղորդվում է, որ նոր միանձնուհիներից 14-ը դեռևս 30 տարեկան չկան:
Անցած տարի միանձնուհի է դարձել BBC-ի լրագրողուհի Մարտինա Պյորդին՝ Հյուսիսային Իռլանդիայից։ Այդպիսով նա ավարտել է 25 տարվա կարիերան լրատվական դաշտում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից