ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 9-ին կժամանի Մոսկվա
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կժամանի Մոսկվա` մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սպասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այցը: Նա հրավիրվել էր մասնակցելու Հաղթանակին նվիրված միջոցառումներին: Մենք ակնկալում ենք, որ Բան Կի Մունը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կժամանեն Մոսկվա», - ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:
Ավելի վաղ հաստատվել էր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությունը շքերթին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ