Կադիրովը թույլատրել է կրակել Չեչնիայի հետ չհամաձայնեցված հատուկ գործողությունների մասնակիցներին
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը թույլ է տվել ուժայիններին կրակել հանրապետության իշխանությունների հետ չհամաձայնեցված գործողությունների մասնակիցներին: Այս մասին հաղորդում է «Kavpolit»-ը:
Նման հայտարարությամբ Կադիրովը հանդես է եկել հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հետ արտակարգ հանդիպման ընթացքում, որը հրավիրվել է` Գրոզնիում` Ստավրոպոլի ոստիկանության և միավորված խմբավորման գործողությունից հետո, որն ավարտվել է Ջամբուլատ Դադաևի սպանությամբ:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե առանց ձեր իմացության ձեր տարածքում հայտնվում է` կարևոր չէ մոսկվաբնակ, թե ստավրոպոլաբնակ` կրակ բացել նրա ուղղությամբ: Մենք դրա համար չենք ընդունել ռուսական Սահմանադրությունը, որպեսզի մեզ սպանեն»,-ընդգծել է Կադիրովը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրոզնիում սպանվել է հետախուզման մեջ գտնվող Ջամբուլատ Դադաևը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ