«Բելառուսն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսն աջակցում է «Վրաստանի տարածքային ամբողջականությանը` միջազգայնորեն ընդունված սահմաններում»: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Լուկաշենկոն նշել է, որ «Բելառուսի դիրքորոշումն այդ հարցում մնում է անփոփոխ»: «Հակառակ դեպքում ես չէի մեկնի Վրաստան»,- ասել է նա:
Դա Բելառուսի նախագահի առաջին այցն է Վրաստան երկու երկրների անկախության տարիների ընթացքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ