Հայ ժողովրդի ցեղասպանությունը ողբերգություն է բոլորիս համար. ԴԺՀ-ի պատգամավոր
Աշխարհ
Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի պատգամավոր Շագտներ Էլադա Բորիսովնան նշել է, որ հայ ժողովրդի ողբերգությունը նաև իրենց ողբերգությունն է, հաղորդում է dnr-online.ru-ն:
«Ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Պատմականորեն այնպես է դասավորվել, որ մեր երկրում հաշտ ու խաղաղ ապրել են ոչ միայն տարբեր ազգերի, այլև տարբեր կրոնի ներկայացուցիչներ, և մեկի ողբերգությունը ողբերգություն է բոլորիս համար: Բավականին կարճ ժամանակահատվածում սպանվել է ավելի քան 1 մլն հայ: Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ողբերգություն է, որը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Պաշտոնապես աշխարհում ընդունվել է 2 նման խոշոր հանցագործություն՝ հայերի ցեղասպանությունը և Հոլոքոստը»,- նշել է Շագտները:
Պատգամավորի խոսքով՝ այժմ Դոնեցկում մահանում են խաղաղ բնակիչներ, երեխաներ և ծերեր:
«Մենք բոլորս պետք է հիշենք մեր պատմությունը՝ հետագայում նման ողբերգություններից խուսափելու համար»,- ասել է պատգամավորը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ