Պորոշենկոն հաստատել է Կիևի և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագիրը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է 2015 թվականին ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի համագործակցության ծրագիրը, որում ամրագրված է ռազմավարական գործընկերության զարգացումն ու խորացումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայի կառավարությանը հանձնարարված է ապահովել գործադիր իշխանության մարմինների համակարգումն այդ ծրագրի կատարման համար: Ինչպես նշված է հրամանագրում, դաշինքի հետ համագործակցությունը լրացուցիչ ծախսեր չի պահանջի պետական բյուջեց:
Ուկրաինայի կառավարությունը 2015 թվականին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագիրը հաստատել է փետրվարին:
Այն ժամանակ, ինչպես նշում է BBC-ն, վարչապետ Արսենի Յացենյուկն առանձնացրել էր այդ համագործակցության հինգ ուղղություն. զինված ուժերի համար կապի և տեղեկատվության փոխանակման միջոցների արդիականացում, զինվորականների վերապատրաստում և սոցիալական ադապտացում, ֆիզիկական վերականգնման ծրագիր, լոգիստական համալիրների արդիականացում և Ուկրաինայի կիբեռապաշտպանություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ