Ադրբեջանում պատժել են ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին հայտնած կայքի ղեկավարին
Աշխարհ
Ադրբեջանում պատժել են «Դունյա» (DIA) լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մահմուդ Զամանովին' կայքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին տեղեկություններ հրապարակելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին APA-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:
Նա ասել է, որ կայքում հրապարակված' «Ղարաբաղում նոր պատերազմի ծանուցում. մեր տանկերը տեղաշարժվում են դեպի շփման գիծ» հոդվածում խոսվել է վերջին օրերին առաջին գծում իրավիճակի սրման մասին, տեղեկություն է հաղորդվել Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղաբախշման մասին և բազմաթիվ ծանր տեխնիկայի տեղաշարժը հաստատող տեսանյութ տեղադրվել:
Ըստ գործակալության' Մ. Զամանովը հրավիրվել է գլխավոր դատախազություն: Նրանից պահանջել են դադարեցնել «պետական և ռազմական գաղտնիք պարունակող» տեղեկատվության տարածումը: Մ. Զամանովը նաև նախազգուշացում է ստացել՝ համաձայն որի, հետագայում նման տեղեկատվության տարածումը շարունակվելու դեպքում նրա նկատմամբ «ավելի լուրջ միջոցառումներ» կձեռնարկվեն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ