Դոնբասը գլուխ է խոնարհում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայ ժողովրդին հղած ուղերձում գրել է. «Այսօր վշտի օր է՝ կապված մարդկության պատմության մեջ ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովուրդը, գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առջև», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք կարծում ենք, որ աշխարհում չպետք է տեղ լինի ազգայնակությանը և կրոնական ատելության բորբոքմանը»,- ասված է ԴԺՀ-ի ղեկավարի ուղերձի տեքստում, որը հրապարակել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
Զախարչենկոն նաև նշել է, որ հայ համայնքը վաղուց է դարձել Դոնբասի բազմազգ ժողովրդի կարևոր և անկապտելի մասը, իսկ Հայաստանը և հայ ժողովուրդը դարեր ի վեր եղել են սլավոն ժողովուրդների ամբողջ ընտանիքի ամենաանձնվեր դաշնակիցներից մեկը: «Մեզ միավորում են բազմադարյան բարեկամությունը, ընդհանուր հավատը և ավանդույթներին նվիրվածությունը»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ