Լիբանանի խորհրդարանի պատգամավորը արդարություն է պահանջում ողջ հայության համար
Աշխարհ
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սամի Ջամիլը խորհրդարանում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, համացանցում տարածվել է նրա խոսքի տեսանյութը, որտեղ պատգամավորն արաբերեն խոսքի ընթացքում հայերենով նշել է. «Այսօր հիշում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին և պահանջում ենք արդարություն»:
«Ես այս բառերով ուզում եմ հաստատել, որ մենք ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը և արդարություն ենք պահանջում աշխարհի ողջ հայության համար»,- եզրափակել է պատգամավոր Սամի Ջամիլը:
Արաբերեն իր խոսքի մեջ պատգամավորը նշել է, որ ապրիլի 24-ն ամբողջ Լիբանանի և հատկապես լիբանանահայության համար կարևոր նշանակություն ունի: Նա նաև ավելացրել է, որ ապրիլի 24-ին լիբանանցիները պետք է ոգեկոչեն 1915թ. հայերի և ասորիների ջարդերի 100-րդ տարելիցը:
Հայոց ցեղասպանության առիթով Լիբանանի խորհրդարանից Սամի Ջամիլը հաստատել է, որ երկիրը ներկայացնող բոլոր քաղաքացիները պետք է զորակցեն և կիսեն տառապող ժողովրդի ցավը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ