Լուգանսկում անցկացվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաք
Աշխարհ
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում ոգեկոչում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Տարիներ տևած հալածանքների ու սպանությունների հետևանքով զոհվել է մեկ ու կես միլիոն մարդ, փոխանցում է LifeNews-ը:
Լուգանսկի հրապարակներից մեկում նույնպես անցկացվում է հանրահավաք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Նախօրեին սփյուռքի ներկայացուցիչները կարգի են բերել այգին, քանի որ այն երկար ժամանակ ռմբակոծվել է Ուկրաինայի ուժայինների կողմից:
«Այժմ Լուգանսկի տարածքում բնակվում է մոտ 1 500 հայ: Ռազմական հակամարտության պատճառով սփյուռքի ներկայացուցիչների մի մասը մեկնել է Ռուսաստան, իսկ մյուսը՝ Հայաստան: Այնուամենայնիվ, մենք փորձում ենք հիշատակել այս ողբերգական տարեթիվը. չի կարելի մոռանալ այն, թե ինչ է տեղի ունեցել Թուրքիայում հարյուր տարի առաջ»,- ասել է «Կռունկ» հայ ազգային-մշակութային միության նախագահի տեղակալ Արթուր Գրիգորյանը:
Հանրահավաքի ընթացքում բնակիչները հուշաքար կտեղադրեն, որից հետո տեղի կունենա աղոթքի ծառայությունը: Ինչպես պատմել է LifeNews-ի թղթակիցը, այգում կավարտվի տաճարի կառուցումը, որի շինարարությունն սկսվել է երկու տարի առաջ, սակայն, պայմանավորված ռազմական գործողություններով՝ շինարարությունն ընդհատվել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ