Աբխազիայում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ 100 սպիտակ փուչիկ բաց կթողնվի երկինք
Աշխարհ
Աբխազիայում ամեն տարի ապրիլի 24-ին միջոցառումներ են անցկացվում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Այս տարի ողբերգական դեպքերին նվիրված միջոցառումները սկսվել են ապրիլի 22-ից` փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Աբխազիայում ապրում է մոտ 50.000 հայ, դա ամենախոշոր 3 էթնիկ խմբերից է մասամբ ճանաչված հանրապետությունում, որտեղ ապրում են 91 ազգությունների ներկայացուցիչներ:
Հայկական ներգաղթն Աբխազիա սկսվել է 19-րդ դարի վերջին` թուրքական ջարդերի սկսվելուց հետո, գրում է աղբյուրը։ Գագրայում Փրկչի եկեղեցում այսօր կաղոթեն ցեղասպանության զոհերի համար, որից հետո զանգերը կղողանջեն 100 անգամ։ Հիշատակի ակցիան կավարտվի 100 սպիտակ փուչիկներ օդ բաց թողնելով:
Աբխազիայի բոլոր 34 հայկական դպրոցներում կանցկացվեն միջոցառումներ։ Սուխումում կանցկացվի երթ և հանրահավաք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ