Սիմֆերոպոլում երթ է անցկացվել` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Աշխարհ
Սիմֆերոպոլում` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, երթ է անցկացվել, որին մի քանի հազար մարդ է մասնակցել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հատուկ այդ առիթով արգելափակվել էր քաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:
«Ցեղասպանության ոչ մի արդարացում չկա», - գրված է խոշորագույն պաստառներից մեկի վրա:
Բացի այդ, երթի մասնակիցները Հայաստանի հսկայական դրոշն են ծածանել:
Մարդահամարի նախնական տվյալներով, որը տեղի էր ունեցել 2014 թվականի աշնանը, հանրապետության տարածքում բնակվում է մոտ 11 հազար հայ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ