«Աշխարհը պետք է իմանա` սա ցեղասպանություն է եղել». ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտ
Աշխարհ
Ժամանակն է, որ աշխարհը ճանաչի 1915 թվականի հանցագործությունները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կատարած այցի ընթացքում նման համոզմունք է հայտնել ԱՄՆ օրենսդիր Դեյվ Տրոտը ' Թվիթեր իր միկրոբլոգի միջոցով: «Աշխարհը պետք է իմանա' սա ցեղասպանություն է եղել, և մենք դա չենք մոռանա»,- «< /a>Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրել է օրենսդիրը:
Աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանում' Ծիծեռնակաբերդի բարձունքում, «Հիշում եմ և պահանջում» կոչով հիշատակի արարողությանը, հայ ժողովրդի կողքին եղան 60 երկրների պաշտոնական պատվիրակություններ, որոնցից 4-ը՝ նախագահի մակարդակով:
ԱՄՆ պատվիրակության կազմում ընդդգրկված են ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն' պատվիրակության ղեկավար, Ռիչարդ Միլսը' ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն, Ջեքի (Կանչելյան) Սփայերը' ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14), Ֆրանկ Փալոնեն' ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6), Աննա Էշուն' ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18), Դեյվ Տրոտը' ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Միչիգան, ընտրատարածք 11):
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած նախագահական պատվիրակության կազմը նշանակել է անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ