Պուտինի` Հայաստան այցն Անկարայի համար բացասական արձագանքի առիթ չէ. Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը չպետք է Թուրքիայի կողմից բացասական արձագանքի առիթ հանդիսանա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Եվ մենք չենք կարծում, որ հիշատակի միջոցառումներին նախագահի մասնակցությունը կարող է որևէ կերպ բացասաբար մեկնաբանվել Անկարայի կողմից»,- ասել է նա` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Անկարան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով հայերի զանգվածային ջարդերն Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն է անվանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)